Բաժիններ՝

Ազատամարտիկը՝ տանիքից զրկվելու վտանգի առաջ

Ազատամարտիկ Վարդգես Սմբատյանը տանիքից զրկվելու վտանգի առջև է։ Ինչպես գրում է A1plus.am-ը, նա մոտ 20 տարի է առանց վարձավճարի ապրում է Երեւանի «Էլեկտրատրանսպորտ» ընկերության վարչական շենքում հատկացված 22 քմ տարածքում։ Վերջերս տնօրենի կողմից ազատամարտիկը պարբերաբար նամակներ է ստանում՝ տարածքմ ազատելու վերաբերյալ։ Նա տնօրեն Հարություն Երեմյանին չի մեղադրում, հասկանում է, որ վարչական շենքը չի կարող մշտական բնակության վայր լինել, բայց այլ տեղ չունի գնալու եւ հնարավորություն՝ վարձով բնակվելու։

Ազատամարտիկը ստանում է 47000 դրամ թոշակ։ Ըստ նրա՝ այդ գումարը նույնիսկ դեղերին չի բավականացնում։ Վարդգես Սմբատյանը բնակարան սպասող ազատամարտիկների ցուցակում է։ Չգիտի, թե երբ կհասնի իր հերթը։ Նա զբաղեցնում է ցուցակի 369-րդ համարը։

Ամբողջական հրապարակումը՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս