Բաժիններ՝

Թողարկվել է նոութբուք-տրանսֆորմեր երեխաների համար

Ես մեկ մանկական նոութբուք է շուկայում հայտնվել, այս անգամ տրանսֆորմեր (փոխակերպիչ):

Այդ տրանսֆորմերն իր չափերով գրեթե նեթբուքի նման է: Այն ունի 7 դյույմանի սենսորային էկրան` 800х480 պիքսել թողունակությամբ, կափարիչը կարելի է շրջել, դնել ստեղնաշարի վրա և  օգտագործել սարքավորումը պլանշետի նման:

Ներկառուցված հիշողության ծավալը կազմում է 4Գբ, ունի microSD քարտի աջակցություն, Wi-Fi մոդուլ: Նոութբուքն աշխատում է Android 4.0 օպերացիոն համակարգով, դրա վրա տեղադրված են ուսումնական ծրագրեր և խաղեր: Սարքի արժեքը Մեծ Բրիտանիայում կազմում է 150 ֆունտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս