Բաժիններ՝

Google Play Music ծառայությունը մեկնարկել է Եվրոպայում

Եվրոպական թվով 9 երկրներում սկսել է աշխատել Google Play Music ծառայությունը: Այն սկսել էր աշխատել ԱՄՆ-ում երեք ամիս առաջ: Այժմ այն հասանելի է Ավստրիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Իռլանդիայում, Իտալիայում, Լյուքսեմբուրգում, Պորտուգալիայում, Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում:

Առաջին բաժանորդների համար գործում է զեղչերի համակարգ: Եթե բաժանորդագրվեք մինչև սեպտեմբերի 15-ը, ծառայության օգտագործման արժեքը մեկ ամսվա համար կկազմի 7.99 եվրո: Իսկ նրանց համար, ովքեր ավելի ուշ կօգտվեն ծառայությունից, դրա համար յուրաքանչյուր ամիս ստիպված են լինելու վճարել 9.99 եվրո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս