Բաժիններ՝

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի դրոշը ծածանվել է Արարատի գագաթին

2013 թ. օգոստոսի 1 անմոռանալի օր դարձավ  «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի համար: 11 հոգուց բաղկացած «Արարատ Դրիմ Թիմ» լեռնագնացների խումբը` Հարութ  Տեր-Թավիթյանի գլխավորությամբ, որում ընդգրկված էին նաև ռեեստրի դոնորներից  Հրաչ Լուկասյանը, Աշոտ Մանուկյանը ևւ Հայկ Մանուկյանը, բարձրացրեցին մեր կազմակերպության դրոշը Արարատ սարի գագաթը` ի նշան ռեեստրի ազգանվեր և մարդասիրական առաքելության համազգային աջակցության :

Դեպի Արարատ սար արշավի ընթացքում «Արարատ Դրիմ Թիմ»-ն անցել է Ջավախքի (Վրաստան) միջով և այցելել է  Թմբկա Բերդ, որտեղ մասնակցել է Վահան Տերյանի օրվան նվիրվաց միջոցառմանը: Թիմն  այցելել է նաև Հայաստանի պատմական մայրաքաք Անին:

Արարատ սարը բարձրանալու դժվարին ճանապարհը հաղթահարելով` «Արարատ Դրիմ Թիմ»-ը վեր ծածանեց «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի դրոշը և այդ հիշարժան պահը անմահացվեց:

Իջնելով Արարատի գագաթից` մեր թիմը  մեկնեց  Վանա լիճ և տոնակատարություն անցկացրեց Ախթամար կղզում:

Ճանապարհորդության ավարտին «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի դոնորները մեր դրոշը հանդիսավոր կերպով հանձնեցին ռեեստրին, որտեղ իսկ լաբորատորիայի աշհատակիցները շնորհավորեցին դոնորներին իրենց հրաշալի ճանապարհորդության հաջող ավարտի կապակցությամբ:

«Մենք շատ ոգեվորված էինք «Արարատ Դրիմ Թիմ»-ի էնտուզիազմով և, հատկապես, մեր դոնորների մասնակցությամբ, որոնք «Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր» Բարեգործական Հիմնադրամի դրոշը, որը մենք համարում ենք հրաշալի խորհրդանիշ համահայկական համախմբվածության և համագործակցության, ծածանեցին  Արարատ լեռան գագաթին»,- նշել է ռեեստրի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը:

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1999 թվականին արյան հիվանդություններով տառապող աշխարհասփյուռ հայերի կյանքը փրկելու համար:Այսօր հիմնադրամում անդամագրվել են  ավելի քան 25.000 աշխարհասփյուռ կամավորներ 4 մայրցամաքների 18 երկրներից գրանցված են 2249 պոտենցիալ դոնորներ ,որոնցից 16 նվիրաբերել են իրենց ցողունային բջիջները:

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս