Չինաստանում թողարկվել են «խելացի ժամացույցներ»
Չինաստանի շուկայում հայտնվել են «խելացի ժամացույցներ», որոնք աշխատում են Android 4.0 օպերացիոն համակարգով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Օպերացիոն համակարգը հարմարեցված է այնպես, որպեսզի այն աշխատի փոքր էկրանի վրա, որի ակնյունագիծը կազմում է 1.54 դյույմ, իսկ կետայնությունը` 240х240 պիքսել:
Ժամացույցները ունեն 4 միջուկանի պրոցեսոր` 1.2Գգհ, տեսախցիկ` 2 մեգապիքսել, Wi-Fi, Bluetooth և GPS մոդուլներ: Ինչպես նաև առկա է GSM մոդուլ և SIM- քարտի միացման հնարավորություն: Սարքավորման արժեքը կազմում է մոտ 293 դոլար: