Բաժիններ՝

Առգրավված վրանների կապակցությամբ վարչական վարույթ է հարուցվել

Ոստիկանությունը մինչ օրս չի վերադարձրել ուղեվարձի բարձրացման դեմ պայքարող ակտիվիստներից առգրավված 4 վրանները: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Երևանի քաղաքապետարանի մոտ անցկացված հումորային ակցիայի ժամանակ ոստիկաններն առգրավել էին հերթական վրանը: Այսօր այն դեռևս չի վերադարձվել ակտիվիստներին:

Ոստիկանությունը ևս երեք վրան էլ քաղաքապետարանի մոտից առգրավել էր օգոստոսի 1-ին: Դա հենց այն օրն էր, երբ վրան տեղադրվելու փորձ կատարած ակտիվիստ, հրապարակախոս Արգիշտի Կիվիրյանը տարվել էր ոստիկանություն:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանել է, որ վրանների կապակցությամբ ոստիկանությունում վարչական վարույթ է հարուցվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս