203 խոշոր կազմակերպություններ զրկվեցին պետական գնումներին մասնակցելու իրավունքից (ցանկ)
Խոշոր համարվող 941 կազմակերպություններից 2013 թ. հուլիսի 1-ի դրությամբ աուդիտի է ենթարկվել 630-ը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Լիանա Հունանյանը, դրական կարծիք արտահայտող եզրակացություն տրվել է 427 կազմակերպության, չեն ստացել 203-ը, իսկ 311-ում աուդիտ դեռևս չի իրականացվել կամ ընթացքի մեջ է և դեռ չի ավարտվել:
«Հունիսին կատարված փոփոխությունների արդյունքում այսուհետ աուդիտի դրական եզրակացություն չստացած կազմակերպությունները չեն կարողանա մասնակցել պետական գնումներին»,- ասաց Լ.Հունանյանը:
Ըստ նրա՝ 311 կազմակերպությունները, թեև խախտել են աուդիտ անցնելու օրենքով սահմանված վերջնաժամկետը (հուլիսի 1), սակայն ֆինանսների նախարարությունը նրանց ընդառաջ կգնա և կընդունի ընթացքում գտնվող աուդիտների արդյունքները:
ՀՀ-ում աուդիտ իրականացնում են 33 տեղական լիցենզավորված կազմակերպություններ:
Հիշեցնենք, որ խոշոր են համարվում այն կազմակերպությունները, որոնց հաշվետու տարվա գործունեությունից հասույթը կամ ակտիվների հաշվեկշռային արժեքը հաշվետու տարվա վերջի դրությամբ գերազանցում է մեկ միլիարդ դրամը:
Ընկերությունների ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ