Իմ դեմ մահափորձ ձեռնարկելու դեպքում ընդդիմության վրա կթափվի աստվածների ցասումը. Նիկոլաս Մադուրո
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ շարունակում է մնալ որպես երկրի խաղաղության ու կայունության երաշխավոր: Մադուրոն հավելել է, որ աջ ուժերի կողմից իր դեմ մահափորձ կատարելու դեպքում նրանց վրա կթափվի աստվածների ցասումը.
«Եթե նրանց հաջողվի հարկադրել ինձ հեռանալ մահափորձի օգնությամբ, ապա նրանց վրա կթափվի աստվածների ցասումը, և դժբախտաբար մեր երկրում կսկսվի հակամարտություն, որում բռնությունները կլինեն շատ ավելի, սակայն ամեն դեպքում կհաղթի հեղափոխությունը»:
Ավելի վաղ Վենեսուելայի ՆԳՆ-ը հայտարարել էր, թե Մադուրոյի նկատմամբ մահափորձը պետք է տեղի ունենար հուլիսի 24-ին: Այսպես կոչված «Բեյբի» օպերացիայի շրջանակներում Մադուրոյի վրա պետք է կրակեր դիպուկահարը: