Ստեղծվել է առաջին մեծ սենսորային դաշնամուրը (տեսանյութ, լուսանկարներ)
Roli ընկերության Seaboard Piano դաշնամուրը ղեկավարվում է ընդամենը մեկ հպումով, այլ ոչ թե մեխանիկական ստեղծերի սեղմումով: Չի կարելի ասել, որ սա աշխարհում առաջին մուլտիմեդիա սարքն է, որ հպումով կարելի է ղեկավարել դաշնամուրի ստեղները: Այս առումով առաջինը լինելու դափնին պատկանում է iPad պլանշետային համակարգչի հատուկ հավելվածին: Այդուամենայնիվ, Seaboard Piano-ն համարվում է առաջինը՝ այլ դասի մեջ. այն լիարժեք էլեկտրական դաշնամուր է, որտեղ չկան մեխանիկական ստեղներ, սակայն դրա փոխարեն կան սենսորային ստեղներ:
Seaboard Piano-ն ստեղծելու համար պահանջվել է մոտավորապես 50 նախատիպ և 58 ծրագրային ապահովման տարբերակ: Այս մասին գրում է Novate.ru-ն: