Բաժիններ՝

Եգիպտոսի ժամանակավոր կառավարությունը ՆԳՆ-ին հրահանգել է ցրել իսլամիստների ակցիաները

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի ժամանակավոր կառավարությունը հուլիսի 31-ին ՆԳՆ-ին կարգադրել է ընդունել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ Կահիրեի մի շարք շրջաններում «Մուսուլման եղբայրներ» շարժման կողմնակիցների զանգվածային ակցիաների դադարեցման ուղղությամբ:

Երկրի ղեկաարության ներկայացուցիչներն իրենց հատուկ հեռուստաուղերձում, իսլամիստների հանրահավաքներն այսուհետ դիտարկվելու են որպես «ազգային անվտանգության սպառնալիք», ինչի համար էլ անընդունելի է դրանց շարունակումը:

Դրա հետ կապված՝ «Մուսուլման եղբայրներ» շարժման երեք առաջնորդ կանչվել են դատարան՝ «բռնություններ հրահրելու» կասկածանքով: Դեռ հայտնի չէ, թե ոստիկանությանն ինչպիսի լիազորություններ են տրվել: Դա մասնավորապես վերաբերում է ցուցարարների վրա կրակելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս