Բաժիններ՝

Ինչպիսին են դերասանի, լրագրողի, փաստաբանի և այլ մասնագիտություններ ունեցող անձանց սառնարանները (լուսանկարներ)

Լուսանկարչուհի Ստեֆանյե դը Ռուժը փորձել է մարդկանց ներաշխարհն ուսումնասիրել իրենց սառնարանների պարունակության միջոցով: Ընդհանրապես այս լուսանկարչին միշտ հետաքրքրել է անհատը մեծ աշխարհում. որտե՞ղ է ապրում մարդը, ինչո՞վ է գոյատևում, ինչպե՞ս է  պահպանում էներգիան, որտե՞ղ է գտնում հարմարավետ կացարան: Լուսանկարչուհին իր հերթական ֆոտոշարքերից մեկի վրա աշխատելիս, որի նկարահանումները տեղի էին ունենում շենքի տանիքում, իջնում է բնակարաններից մեկն ու բնակչին խնդրում իրեն ջուր տալ: Բացելով նրա սառնարանը՝ Ստեֆանյեի մոտ միտք է առաջանում իրականացնել «Քո սառնարանում» շարքը:
«Ես բացել եմ 45-ից ավելի սառնարաններ՝ Նյու Յորքից մինչև Փարիզ, բացելով սքանչելի աշխարհներ: Ես ավելի մեծ ինտրիգի հանդիպեցի, քան սպասում էի, որովհետև ես գտել ու հանդիպել էի մի անձնական, ինտիմ երևույթ: Մարդիկ վախենում էին բացել սառնարանը. կարծես ինչ-որ անձնական բան կար թաքնված չեդդեր պանրի կտորի ու մայոնեզի տակ: Այնպես որ՝ ցույց տվեք ինձ ձեր սառնարանն ու ես կասեմ՝ ով եք դուք»:

Ստեֆանյե դը Ռուժը լուսանկարել է ուսուցչուհու, նկարչի, մենեջերի, դիզայների, լրագրողի, փաստաբանի, օպերատորի, գրողի, դերասանի և այլ մասնագիտություններ ունեցող անձանց սառնարանները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս