Վարորդը Mitsubishi Pajero-ով հայտնվել է «Արևշատ» հանգստյան գոտում. կան վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:40-ի սայմաններում Mitsubishi Pajero io մակնիշի 27 OO 637 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծովագյուղ-Շորժա- Վարդենիս ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել «Արևշատ» հանգստյան գոտում տեղադրված տաղավարի մոտ:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Սևանի հրշեջ-փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները, բնակիչների ուժերով վարորդն ու ուղևորը ավտոմեքենայից դուրս են բերվել և տեղափոխվել Սևանի բժշկական կենտրոն:
Ըստ կայքի տեղեկությունների՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9 փողոցի 25 շենքի բնակիչ 42-ամյա Օնիկ Սարգսյանի անվամբ:
Իսկ թե մեքենան ինքն է վարել կամ թե որպես ուղևոր ինքը եղել է ավտոմեքենայում, ոստիկանությունը պարզում է: