Բաժիններ՝

Արտաշատի քաղաքապետը հակադարձում է ՀՔԾ-ին. մամուլ

«Ֆինանսների նախարարությունը ստուգել է Արտաշատի քաղաքային լճի և դրա շրջակա տարածքի բարեկարգման աշխատանքների համար հատկացված գումարների ծախսը, և ստուգումների նյութերի հիման վրա Արտաշատի քաղաքային լճի և դրա հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման ընթացքում Արարատի մարզպետարանի և Արտաշատի քաղաքապետարանի առանձին պաշտոնատար անձանց կողմից ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահում կատարելու փաստի առթիվ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ:

Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը «Ժամանակի» հետ զրույցում, սակայն, պնդեց, որ յուրացում չի եղել»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու ներկայացնում Արտաշատի ՀՀԿ-ական քաղաքապետի հետ զրույցը.

-Պարոն Մուրադյան, ինչպե՞ս կգնահատեք քրգործի հարուցումը և որքանո՞վ եք Ձեզ մեղավոր համարում:

-Քննություն է անցկացվում, քննությունն էդ ամեն ինչը կպարզի և դեռ արդյունքների մասին կիմանաք, բայց որ տենց փաստեր կամ ինչ-որ բաներ կան, ես գտնում եմ, որ էդպես չի, որովհետև նախագծով, նախահաշվով, ինչ որ նախատեսվել է, ամեն ինչ արվել է էդ սահմաններում: Քննությունից հետո ամեն ինչ պարզ կլինի:

-Ասել է թե՝ համաձայն չե՞ք քաղաքապետարանի դեմ ներկայացված մեղադրանքին:

-Իհարկե՝ ոչ: Էնտեղ հարցեր կան, քննությունը թող գնա, լրիվ կպարզվի արդեն:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս