Բաժիններ՝

ԵՄ-ն «երկնագույնների» հոմանիշը չէ. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Եթե Հռոմի պապը միասեռականների մասին ասում է՝ «ո՞վ եմ ես, որ նրանց դատեմ», ապա դա բացարձակապես չի նշանակում, որ կաթոլիկ եկեղե­ցու առաջնորդը կողմ է կամ խրախուսում է այդ ախտը: Ոչ մի քրիստոնյա հոգևորական և առհասա­րակ՝ ոչ մի քրիստոնյա չի կարող դրական վերաբերմունք ունենալ սոդոմական մեղքի նկատմամբ:

Խոսքը բոլորովին այլ բանի մասին է. մենք՝ մահկանա­ցուներս, չենք կարող ինքներս մեզ որևէ մեկի գլ­խին բարոյական դատավոր կարգել, որովհետև ոչ մեկս կատարելության մարմնավորում չենք: Իսկ ով այնքան է գոռոզանում, որ իրեն ինչ-որ առումով կա­տարյալ է համարում, նրա վերջը սովորաբար վատ է լինում:

Պարզ, հասկանալի արժեքներ՝ չեմ կարծում, որ դրանք 100 տոկոսով եվրոպական են կամ նույնիսկ՝ զուտ քրիստոնեական, բայց դրանց, համոզված եմ, պետք է ձգտեն բոլոր ազգերը: Ունեցիր քո կյանքը, քո համոզմունքները, քո տեսակետները, բայց երբեք դրանք ուրիշների համար էտալոն մի համարիր:

Ի՞նչ վատ բան կա դրանում: Եվ խոսքն այստեղ ոչ մի­այն և ոչ այնքան սեռական կյանքի մասին է, որքան այն սկզբունքների, որոնց միջոցով կազմակերպվում են քաղաքական, հասարակական կյանքը, բիզ­նեսը, մշակույթը:

Եվրամիության հետ Հայաստանի բանակցություն­ները հաջողությամբ ավարտվել են: Ես չգիտեմ՝ արդյոք մեր իշխանությունը փաստարկներ կգտնի՞, որոնք կհամոզեն ռուսներին շատ չխանդել և շատ սարսափելի հետևանքներով մեզ չսպառնալ: Հուսանք, որ այդպիսի փաստարկներ կգտնվեն՝ Ռու­սաստանի հետ մենք պարտավոր ենք պահպաանել դաշնակցային հարաբերություններ:

Բայց՝ մի բանում վստահ եմ՝ Վիլնյուսում նոյեմբերի 29-ին նախաստորագրվելիք պայմանագիրը ոչ մի կապ չունի միասեռական ամուսնությունները կամ գեյ-շքերթները թույլատրելու հետ: Այդ հեքիաթները տարածում են Ռու­սաստանի ազդեցության գործակալները, իսկ մեր համաքաղաքացիների մի մասը հակված է հավա­տալ կացնային քարոզչությանը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս