Բաժիններ՝

Թուրքիայի ռազմաօդային ուժերի շտաբի պետը հրաժարական կտա. Hürriyet

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Նեզիհ Դամջըն հրաժարական է տալու: Կանխատեսվում է, որ հրաժարական է տալու նաև ռազմաօդային տեխնիկական դպրոցների հրամանատար, գեներալ-մայոր Զիյա Ջեմալ Քադըօղլուն:

Նեզիհ Դամջըի անունը շաղկապվում է 2011 թվականի դեկտեմբերի 28-ին գրանցված Ուլուդերեի միջադեպի հետ, երբ թուրքական ավիացիան սխալմամբ ոչնչացրել էր 35 խաղաղ բնակչի՝ նրանց դնելով PKK-ի զինյալների տեղ:

Տարեսկզբից սկսած ցայսօր Թուրքիայի Ռազմաօդային ուժերում գրանցվել է 170 հրաժարական, որոնցից 123-ն առնչվել է ռազմաօդային ուժերի օդաչուներին: Ուշագրավ է, որ այս տեղեկատվությունը հայտնվել է Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի հերթական նիստի շեմին, որը տեղի է ունենալու օգոստոսի 1-4-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս