Սիրիան համայն աշխարհի արմատական իսլամիստների համար վերածվել է ձգողական կենտրոնի. IHT
Ամերիկյան International Herald Tribune պարբերականի
փոխանցմամբ՝ Արևմտյան երկրների հատուկ ծառայություններն անհանգստացած են, որ Սիրիան վերածվել է համայն աշխարհից արմատական իսլամիստների համար ձգողական կենտրոնի:
ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Մեթյու Օլսենն ընդգծել է, որ Սիրիայից իրենց տները վերադարձածներն ահաբեկչական նոր վտանգ կներկայացնեն շատ երկրների համար: Ընդ որում, դա վերաբերում է թե՛ ԱՄՆ-ին, թե՛ Արևմտյան Եվրոպային: Նրա խոսքերով՝ Սիրիան վերածվել է ջիհադիստների զորավարժարանի:
Նշվում է, որ Ֆրանսիայից Սիրիա է մեկնել 140 մարդ, Մեծ Բրիտանիայից՝ ավելի քան 100 մարդ, Իսպանիայից՝ 75 մարդ, Գերմանիայից՝ 60 մարդ: Սիրիացի ապստամբների շարքերում կան նաև Ավստրիայի, Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Իռլանդիայի, Շվեդիայի, ԱՄՆ-ի ու Կանադայի ներկայացուցիչներ: