Բաժիններ՝

Apple-ի շահույթը 2013թ. ապրիլ-հունիսին նվազել է 1.9 մլրդ դոլարով

Apple ամերիկյան ընկերության ղեկավար Թիմ Քուկը երեքշաբթի ներկայացրել է ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի հաշվետվությունը (ապրիլ-հունիս): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ այդ ցուցանիշը նվազել է 1.9 մլրդ դոլարով և կազմել է 6.9 մլրդ:

Միևնույն ժամանակ տարեկան վաճառքի ցուցանիշները հուսադրող են` ընդհանուր շահույթը ֆիքսված 35.3 միլիարդ է: Ընկերության կապիտալիզացիան կազմել է 415.7 մլրդ դոլար, ինչն ընկերությունը դարձնում է ամենաթանկն աշխարհում:

Ներդրողները մտահոգություն են հայտնել նորույթների մասին լուրերի բացակայության պատճառով: Իր հերթին Թիմ Քուկը հայտնել է, որ նոր սարքերը շուկայում կհայտնվեն արդեն 2013 թվականի աշնանը:

Ամենահավանական նոր արտադրանքների թվում, հավանաբար, կլինի բյուջետային iPhone սմարթֆոնը, որը նպատակ ունի նվաճել չինական շուկան: Ինչպես նաև կներկայացվեն «խելացի ժամացույցները»:

Նշվում է, որ 2013 թվականին ընկերությունը կարողացել է իրացնել 31.2 մլն iPhone:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031