Բարաք Օբաման չի հրավիրվել Հասան Ռոուհանիի երդմնակալությանը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի իշխանությունները երկրի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալությանը չեն հրավիրել ԱՄՆ-ի ու Իսրայելի իշխանություններին: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Աբբաս Արաղչին:

Վերջինս հիշեցրել է, որ Ռոուհանիի երդմնակալությունը տեղի է ունենալու օգոստոսի 3-ին՝ ընդգծելով, որ դրան հրավիրված են մնացյալ բոլոր երկրների, այդ թվում նաև Մեծ Բրիտանիայի առաջնորդները:

Սրանից առաջ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին չէր բացառել ԱՄՆ-ի հետ երկխոսելու հնարավորությունը, սակայն դրա հետ մեկտեղ զգուշավորության կոչ էր արել ԱՄՆ-ի հետ շփումներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031