Բաժիններ՝

Իրաքում պայթեցվել է 4 մզկիթ. կան զոհեր

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ ահաբեկչություններ են իրականացվել Իրաքի սուննի մզկիթներում, ինչի հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է 12 մարդ: Այս մասին հայտնել են տեղի իշխանությունները:

Ռումբերը պայթել են մայրաքաղաք Բաղդադից 250 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Քիրքուք քաղաքի երկու մզկիթներում: Դրա հետևանքով զոհվել է 7 և վիրավորվել է 31 մարդ:

Երկու պայթուցիկ սարք էլ գործել է Բաղդադի հարավում գտնվող մզկիթում: Այստեղ զոհվել է 3 և վիրավորվել է առնվազն 9 մարդ: Եվս 2 մարդ է զոհվել և 9-ը վիրավորվել Բաղդադի հարավ-արևելքում գտնվող մզկիթի մոտ ավտոմեքենայի պայթեցումից:

Պայթյունները որոտացել են երեկոյան աղոթքների ժամանակ: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հուլիսին Իրաքում իրականացված ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 630 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս