Կրեմլը դեռ չի հաստատում Պուտինի առաջիկա իրանական այցի մասին տեղեկատվությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը չի հաստատել մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է մեկնել Իրան.

«Դա դեռ չեմ կարող հաստատել: Պատրաստվում են բազմաթիվ այցեր, սակայն երբ դրանք կհամաձայնեցվեն, այդ ժամանակ էլ կհաղորդվի այդ մասին»:

Նշվում է, որ սրանից առաջ Коммерсант թերթը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է օգոստոսի 12-13-ին մեկնել Իրան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031