Բաժիններ՝

Ֆրանսիան վերստին Սիրիային մեղադրել է քիմիական զենք կիրառելու մեջ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերար Արոն Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին նվիրված ՄԱԿ ԱԽ-ի նիստում հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները շարունակում են քիմիական զենք կիրառել զինված ընդդիմության դեմ պայքարում.

«Գնալով ավելի շատ տվյալներ են ի ցույց դնում, որ սիրիական վարչակարգը կիրառել և շարունակում է կիրառել քիմիական զենք՝ ներառյալ զարին գազ, ինչը ռազմական հանցանք է: Դամասկոսն ընդլյանում է իր ժողովրդի դեմ ռազմական գործողությունները, շարունակում է քաղաքացիական բնակչությամբ շրջանների զանգվածային ռմբակոծությունները: Վարչակարգը կանգ չի առնում ռազմական միջոցների ընտրության հարցում, կիրառում է կասետային և հրկիզվող ռումբեր»:

Արոն Սիրիայի իշխանություններին կոչ է արել թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետների մուտքը երկիր՝ հետաքննելու համար քիմիական զենքի կիրառման մասին հաղորդագրությունները. «ՄԱԿ ԱԽ-ը պետք է անհապաղ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի՝ վերջ դնելու համար Սիրիայի ժողովրդի տառապանքներին, ինչի գլխավոր պատասխանատվությունը կրում է Բաշար Ասադի վարչակարգը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031