Բաժիններ՝

Կահիրեի թաղամասերում գրանցվել են գիշերային բախումներ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի մի շարք թաղամասերում գիշերային ժամերին բախումներ են գրանցվել իսլամիստների և աշխարհիկ պետության կողմնակիցների միջև:

Կողմերը գործի են գցել փայտե մահակներ ու քարեր: Գործին միջամտել են ուժային կառույցների ներկայացուցիչները: Ոստիկանությունն ամբոխին ցրելու համար կիրառել է արցունքաբեր գազ: Կան տասնյակ տուժածներ:

Վիրավորների թվում կան նաև 4 ոստիկաններ, որոնցից 2-ը սպաներ են: Նրանք հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Շատ ցուցարարներ թունավորվել են արցունքաբեր գազից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031