Բաժիններ՝

Կառավարությունն ընդդեմ սողանքի

Սողանքային աղետից հանրապետության սոցիալ-տնտեսական կառույցներին հասցված ուղղակի վնասը կազմում է 19,395 մլրդ. դրամ, իսկ պոտենցիալ վնասը` 23,985 մլրդ. դրամ: Այս գնահատականը տվել է Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության հետազոտող խումբը՝ 2004 թ-ին գույքագրելով 145 սողանքային տեղամասեր: Հայաստանի տարածքում սողանքային երևույթները հիմնականում առավել տարածում ունեն Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի մարզերի համայնքների տարածքներում ու Երևան քաղաքի առանձին հատվածներում:

Սողանքների դեմ առավել լավ պայքարելու համար ՀՀ կառավարությունը որոշել է ընդունել հայեցակարգ, որը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում, իսկ համակարգող մարմին նշանակել Արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Որոշման նախագծում նշվում է, որ ՀՀ կառավարության 2007 թ-ի  հունվարի  11-ի «Հայաստանի Հանրապետության սողանքային աղետի կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին» որոշման ընդունումից անցել է 5 տարուց ավելի, սակայն սողանքային աղետի դեմ պայքարի ուղղությամբ միջոցառումների իրականացման ֆինանսավորման բացակայության պայմաններում հնարավորություն չի ընձեռնվել ապահովելու հայեցակարգից բխող ռազմավարական խնդիրների լուծումը: Ներկայումս նկատի ունենալով հանրապետությունում սողանքային երևույթների ակտիվացման միտումը և դրա հետ կապված բնակչության անվտանգության, շենքերի ու շինությունների պահպանման, ռազմավարական նշանակություն ունեցող ինժեներական կառուցվածքների բնականոն շահագործման հետ կապված խնդիրների լուծման անհրաժեշտությունը, կարևորվում է սողանքավտանգ տարածքների նկատմամբ մշտական հսկողության իրականացումը, որը չի կարող ապահովվել պետական կառավարման մեկ մարմնի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031