Հովիկ Աբրահամյանը օֆշորային սկանդալի մասին հարցրել է Տիգրան Սարգսյանին

ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստում, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հավաստմամբ, վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված շուրջ շրջանառվող օֆշորային պատմությունը չի քննարկվել:

Այսօր ԳՄ նիստի ավարտից հետո 168.am-ը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց՝ ո՞ւմ է նա հավատում՝ Կիպրոսի դատախազի՞ն, թե՞ ՀՀ վաչապետին: Ի պատասխան՝ նա նշեց. «Ես իրականությանն եմ հավատում»:

Մեր հարցին, թե ո՞րն է իրականությունը, ԱԺ նախագահն այսպես արձագանքեց. «Իրականությունը… երբ պատկան մարմինները կտան իրենց գնահատականը»:

Նա նաև ավելացրեց. «Ես չեմ կարող ասել որևէ մեկի ստի մասին: Հիմա ի՞նչ եք՝ Կիպրոսի գլխավոր դատախազի մասին մամուլը գրել է»:

Կարդացեք նաև

Այնուամենայնիվ, նա շեշտեց, որ ինքը հավատում է ՀՀ վարչապետին:

Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ վարչապետն ինքը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն, բայց դատախազությունը դեռևս չի արձագանքել: Լրագրողների հարցին, թե վարչապետի հետ այս առնչությամբ զրուցե՞լ եք, Հովիկ Աբրահամյանն պատասխանեց. «Ես հարցրել եմ, ասել է նման բան չկա»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031