Օբաման առաջարկելու է կրճատել Եվրոպայում մարտավարական միջուկային զենքի քանակը
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ G-8-ի գագաթաժողովում հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պետք է առաջատարի դեր ստանձնեն միջուկային զենքի չտարածման ուղղությամբ գործադրվող համատեղ ջանքերում:
Օբաման լիովին հնարավոր է համարել «Սառը պատերազմի» ժամանակվա մտածելակերպից նահանջելը և առավել սերտ համագործակցություն սկսելը, ինչը պետք է հանգեցնի անվտանգությանն ու բարգավաճմանը ոչ միայն ԱՄՆ-ում ու Ռուսաստանում, այլև՝ համայն աշխարհում:
2011 թվականի փետրվարի 5-ին ուժի մեջ մտած ռազմավարական հարաձակողական սպառազինության վերաբերյալ ներկայիս պայմանագիրն ԱՄՆ-ին ու Ռուսաստանին պարտադրում է կրճատել ու սահմանափակել ծավալված և չծավալված ռազմավարական հարձակողական սպառազինության քանակը:
2011 թվականի ապրիլի 6-Ից սկսած՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարող են տարեկան ացնկացնել 18-ական տեսչություն: Սպառազինության քանակի մասին տեղեկատվության փոխանակումն իրականացվում է յուրաքանչյուր կես տարին մեկ անգամ՝ մարտի 1-ին և սեպտեմբերի 1-ին:
Պայմանագրով ԱՄՆ-ն ու Ռուսաստանը մտադիր են 7 տարում մարտական լիցքերի ընդհանուր քանակը նվազեցնել մինչև 1550-ի և 800-ի ծավալված ու չծավալված ռազմավարական կրիչների համար:
Ակնկալվում է, որ Օբաման այսօր Բեռլինում կառաջարկի ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ռազմավարական հարձակողական սպառազինության զինանոցը կրճատել 1/3-ով, ինչպես նաև նվազեցնել Եվրոպայում մարտավարական միջուկային զենքի քանակը: