Իրանը շուտով Սիրիա կուղարկի 4000 զինծառայող. The Independent

Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ՝ Իրանն ամենամոտ ժամանակներս կարող է Սիրիա ուղարկել 4000 զինծառայող, որոնք կօգնեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերին:

Թերթն ընդգծում է, որ Թեհրանը լի է վճռականությամբ պահպանելու Ասադի վարչակարգը: Ենթադրվում է, որ Սիրիա կուղարկվեն Իրանի զինված ուժերի էլիտար զորամիավորում հանդիսացող Իսլամական հեղափոխության պահակազորի ստորաբաժանումները:

Սիրիա զինծառայողներ ուղարկելու մասին որոշումն ընդունվել է հունիսի 14-ին Իրանում անցկացված նախագահական ընտրություններից առաջ, որոնցում հաղթել է ռեֆորմիստական թևի ներկայացուցիչ Հասան Ռոուհանին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930