Բաժիններ՝

Գյուղացին իրավունք չունի բողոքի. Արմեն Գիգոյան

Հայաստանում կաթի սակավությունը անդրադարձել է նաև պանրագործների վրա. այս տարվա առաջին 3 ամիսներին ՀՀ-ից արտահանվել է 81.7 տոննա պանիր՝ անցած տարվա՝ 104.6 տոննայի փոխարեն (անկումը՝ 28%): Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց Պանրագործների ասոցիացիայի տնօրեն Արմեն Գիգոյանը, պանիր չկար և մինչև մայիս կաթի ծավալները քիչ են եղել:

«Տարին ուշացած սկսվեց, եղանակը ուշ տաքացավ, բայց հիմա բավարար չափով կաթ է մթերվում և արտադրության ծավալները նորմալ կլինեն»,- նկատեց Ա. Գիգոյանը՝ կարևորելով, որ գազի թանկացման հետ կապված դրամի արժևորման միտումներ են նկատվում, իսկ դա կվնասի արտահանողներին:

Նա նշեց, որ անցած տարի նախագահականից կաթ մթերողներին կանչել էին ու կարգադրել, որ կաթի մթերման գները չիջեցնեն, թեև առաջարկը շատ-շատ էր: Ներկայումս կաթի գինը բարձր է՝ 140-160 դրամ/լիտր, և 10 դրամ նվազելու դեմ գյուղացիների բողոքներն, ըստ Գիգոյանի, անտեղի են:

Ասոցիացիայի ղեկավարն ինքը բողոքեց, որ արդեն 22-ամյա Հայաստանում մինչ օրս կաթը գյուղացիներից են մթերում և խոշոր ֆերմերային տնտեսություններ չեն ստեղծվում: Անասնապահության զարգացման ծրագրի մասին Գիգոյանը նկատեց, որ ծրագրերը կգան ու կգնան, իսկ ոլորտը նորմալ զարգացնելու համար հարկավոր է գյուղատնտեսության մասին օրենք ընդունել. «Ներքին Սահմանադրություն պետք է լինի, ներքին կարգավորիչ: Ի՞նչ իրավունք ունի մեր նման փոքր երկրում 168 հազ. փոքր ֆերմեր լինի: Մինչև այս հարցին լուծում չտանք, մնացածը դատարկ թեմա է, բամբասանք»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս