2100 թվականին մոլորակի բնակչության թվաքանակը կհասնի 11 միլիարդի. ՄԱԿ
ՄԱԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ մինչև 2025 թվականը երկրի բնակչությունը կհասնի 8.1 միլիարդի, իսկ մինչև 2050 թվականը՝ մինչև 9.6 միլիարդ մարդու:
Բնակչության թվաքանակի առավել կայուն աճը գրանցվելու է զարգացող երկրներում, ինչը մասնավորապես վերաբերում է աֆրիկյան երկրներին: Մինչև 2050 թվականն Աֆրիկայի բնակչությունը գրեթե կկրկնապատկվի: Ակնկալվում է, որ մինչև 2050 թվականը Նիգերիան բնակչության թվաքանակով կգերազանցի ԱՄՆ-ին:
Զարգացած երկրների բնակչության շրջանում փաստացի փոփոխություններ չեն լինի: Բացի այդ, ՄԱԿ-ը կանխատեսում է, որ բնակչության թվաքանակով ներկայիս առաջատար Չինաստանը (գրեթե 1.4 միլիարդ մարդ) զիջելու է Հնդկաստանին:
Ակնկալվում է, որ դա տեղի կունենա 2028 թվականին, երբ երկու երկրների բնակչությունը կկազմի 1.45-ական միլիարդ մարդ: ՄԱԿ-ի կանխատեսմամբ՝ մինչև 2100 թվականը Երկրի բնակչությունը կհասնի 11 միլիարդի: Ներկայումս այն կազմում է 7.2 միլիարդ մարդ:
ՄԱԿ-ը կանխատեսել է կյանքի միջին տևողությունը շարունակելու է աճել հետագա տարիներին: Ընդ որում, դա վերաբերելու է զարգացած և զարգացող երկրներին: 2045-2050 թվականներին կյանքի միջին տևողությունը կհասնի 76 տարվա, իսկ 2095-2100 թվականերին՝ մինչև 82 տարվա: Դարավերջին զարգացած երկրներում մարդիկ միջին հաշվարկով կապրեն մոտ 89 տարի, իսկ զարգացող երկրներում՝ 81 տարի: