Բաժիններ՝

Բաթումում ձերբակալվել է գործարարների վրա ճնշումներ գործադրած «գողական աշխարհի» հինգ ներկայացուցիչ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ՆԳՆ-ը ձերբակալել է 5 մարդու, որոնք մեղադրվում են «գողական աշխարհին» պատկանելու մեջ: Ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում ձերբակալվել են 1978 թվականին ծնված Իմեդա Ա.-ն, 1959 թվականին ծնված Իրակլի Կլ-ն, 1979 թվականին ծնված Ալեքսանդր Մ.-ն, 1974 թվականին ծնված Ռուսլան Չ.-ն և 1972 թվականին ծնված Լևան Կ.-ն:

Այս 5 անձանց միաժամանակ ձերբակալել են Բաթումում: Հետաքննությունը պարզել է, որ «գողական բաժնեմասեր» ստանալու նպատակով վերոնշյալ անձինք ճնշում են գործադրել գործարարների վրա: ՆԳՆ-ը հաղորդել է, որ նրանք բոլորն էլ նախկինում քանիցս դատապարտված են եղել՝ ծանր հանցագործություններ կատարելու համար: Տարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս