ԱՄՆ-ը հերթական անգամ զգուշացրել է Թուրքիայի կառավարությանը՝ կապված բողոքի ակցիաների հետ
Թուրքական Haberler.Com կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Քեյթլին Հայդենը զգուշացրել է Թուրքիայի կառավարությանը՝ կապված «Գեզի» այգու դեպքերի հետ:
Նա հայտարարել է, որ իրենք հուսով են, որ ԱՄՆ-ի մոտ բարեկամ ու դաշնակից Թուրքիան կպահպանի հիմնական ազատությունները: Հայդենը երկխոսության կոչ է արել կողմերին և կարևորել է մարդկանց կողմից ազատ արտահայտվելու իրավունքի պահպանումը:
Հայդենն ընդգծել է, որ ցուցարարները նույնպես պետք է հանդես գան խաղաղասիրությամբ:
Երեկ շարունակ բախումներ են տեղի ունեցել Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում, ոստիկաններին հիմնականում հաջողվել է հրապարակից հեռացնել ցուցարարներին: