«Հակագեյական» օրենքից մինչև Կոբզոնի կատարումը. թեժ կրքեր Ռուսաստանի Պետդումայում (տեսանյութ)
Երեկ Ռուսաստանի Պետդումայում շրջանառաության մեջ է դրվել միանգամից երկու` հավատացյալներին զգացմունքները վիրավորողներին քրեական պատասխանատվության ենթարկելու ու դեռահասների շրջանում միասեռականների պրոպագանդան արգելելու մասին օրինագծերը: Օրվա երկրորդ կեսին պատգամավորները քվեարկել են դեռահասների շրջանում ոչ ավանդական սեռական հարաբերությունները քարոզչությունն արգելող օրինագծի համար։ Ըստ օրինագծի՝ դեռահասների շրջանում նման պրոպագանդա իրականացնող քաղաքացիները որպես տուգանք կվճարեն 4-ից 5 հազար ռուբլի, պաշտոնատար անձինք՝ 40-ից 50 հազար ռուբլի , իսկ իրավաբանական անձանց համար տուգանքը կկազմի 800 հազարից մինչև մեկ մլն ռուբլի:
Ի դեպ, ինչպես փոխանցում է tvrain.ru-ն, առավոտվանից Պետդումայի շենքի առջև թեժ քննարկումներ են ընթացել, բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: Պետդումայում էլ քննարկումները սկսվել են բավական բուռն. Բոլորի համար անսպասելի, պատգամավոր, երգիչ Իոսիֆ Կոբզոնի կատարմամբ հնչել է Ռուսաստանի Դաշնության նոր հիմնը: Կոբզոնը այն կենդանի չի կատարել, բայց ոտնկայս, մյուս պատգամավորների հետ, լսել է այն: