Բաժիններ՝

ԱԺ-ի ատկատի մեխանիզմները. մամուլ

«ԱԺ-ում հաճախ են գործում «հեշտ է շռայլ լինել, երբ ուրիշի փողերն ես ծախսում» սկզբունքով: Այստեղ արտասահմանյան գործուղումների տոմսեր գնելիս հարկատուների փողերով գնում են ամենաթանկ տոմսերը»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և առաջարկում ուսումնասիրել ավիատոմսերի մի քանի պատվեր՝ ԱԺ-ից:

«Այսպես, մայիսի 22-30-ը ԱԺ պատգամավորներից մեկի՝ Երևանից Տալին, այնտեղից Բրյուսել մեկնելու և Երևան վերադառնալու ավիատոմսն (երթուղին՝ Երևան-Պետերբուրգ-Տալին-Կոպենհագեն-Բրյուսել-Վիենա-Երևան) արժեցել է 1 միլիոն 133 հազար դրամ: Մայիսի 27-30-ը տեղի ունեցած Երևան-Մոսկվա-Երևան չվերթի 1 տոմսը ԱԺ աշխատակազմը գնել է 306 հազար դրամով, այնինչ նույն տոմսի իրական արժեքն է մոտ 210 հազար դրամ: Եվ եթե հաշվի առնենք, որ այդ օրը ԱԺ-ից ՌԴ է գործուղվել 11 ներկայացուցիչ, ստացվում է, որ անհարկի շռայլվել է ավելի քան 1 միլիոն դրամ:

Երևան-Փարիզ-Երևան չվերթի գինը, որ վճարել է ԱԺ-ն՝ 624 հազար դրամ, ամենաթանկերից է, որ առաջարկում է, ասենք, «Էյրֆրանսը»: Ավելի ցածր գին է պահանջում «Բելավիան», իսկ «Աէրոֆլոտը» և «Տրանսաէորոն» չվերթն իրականացնում են ավելի համեստ՝ 307 հազար դրամով:

Միգուցե վերջին ընկերությունների տրվող ճաշն է քիչ, բազկաթոռներն են անհարմար, կամ բորտուղեկցորդուհիները միջազգային ստանդարտի կառուցվածք չունեն, որ մեր խորհրդարանականները նախընտրում են մոտ 2 անգամ թանկ տոմսով ճանապարհորդել»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս