Պաշտոնից ազատվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարը
Սեփական դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը:
Այս հարցը, ինչպես և Սյունիքի մարզպետի պաշտոնանկության հարցը, օրակարգ է ներառվել նիստի մեկնարկից հետո` Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջարկով:
Վահե Էլոյանը աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվել էր 2009թ-ին:



