Բաժիններ՝

Պեռնո Ռիկարն՝ ընդդեմ ալկոհոլի չարաշահման

Հանդիսանալով Պեռնո Ռիկար խմբի անդամ` Երևանի կոնյակի գործարանն արդեն երրորդ տարին է, ինչ անցկացնում է «Պատասխանատվությունը բոլորինս է» (Responsib’All Day) միջոցառումը:

 

168.am-ին ԵԿԳ-ի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ձևավորված ավանդույթի համաձայն այս օրն ընկերությունն իր բոլոր աշխատակիցների մասնակցությամբ կազմակերպում է միջոցառում, որի ընթացքում ներկայացնում է Պեռնո Ռիկարի և Երևանի կոնյակի գործարանի նախաձեռնություններն ու իրականացված ծրագրերը՝ ուղղված Ալկոհոլի պատասխանատու օգտագործմանը: Մասնավորապես, անցյալ տարվա ընթացքում Երևանի կոնյակի գործարանն իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնք միտված են բարձրացնելու սպառողի և թիրախային խմբերի իրազեկվածությունը ալկոհոլի ոչ պատասխանատու օգտագործման հետևանքների վերաբերյալ:

 

Հարկ է նշել, որ այսօր նմանօրինակ միջոցառումներ են կազմակերպվել Պեռնո Ռիկարի առավել քան 18 800 աշխատակիցների կողմից աշխարհի տարբեր ծայրերում:

 

Միջոցառման ընթացքում Պեռնո Ռիկարը հայտարարեց 5 առանցքային պարտավորությունները, որոնք որդեգրվել են ընկերության կողմից և հայտարարվել են Ալկոհոլային քաղաքականությունների միջազգային խորհրդի (International Center for Alcohol Policies, ICAP) նիստի ժամանակ: Որդեգրած պարտավորություններն են` նվազեցնել անչափահասների կողմից ալկոհոլի օգտագործումը, ամրապնդել և ընդլայնել պատասխանատու շուկայավարությունը, ապահովել սպառողների տեղեկացվածությունը, նվազեցնել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեպքերը, ներգրավել մանրածախ առևտրով զբաղվողներին ալկոհոլի անպատասխանատու օգտագործումը կրճատելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս