
«Վեցյակը» Իրանին կոչ է արել անհապաղ կատարել ՄԱԿ ԱԽ-ի պահանջները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Վեցյակը» Իրանին կոչ է արել առանց հետաձգելու կատարել իր միջուկային ծրագրին առնչվող ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերով ստանձնած պարտավորությունները և կատարել ԱԷՄԳ-ի Ղեկավար խորհրդի պահանջները:
«Վեցյակի» այդ հայտարարությունն արել է ԱԷՄԳ-ի Ղեկավար խորհրդի նիստում: «Վեցյակը» նաև խոր մտահոգություն է հայտնել, որ Իրանը շարունակում է միջուկային ոլորտում իր գործունեությունը, ինչը հակասում է ԱԷՄԳ-ի ու ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերին:
Դա նաև վերաբերում է ոչ վաղ անցյալում Ֆորդուում և Նաթանզում հավելյալ ցենտրիֆուգների կիրառմանը, ուրանի հարստացման շարունակմանը և Արակում IR-40 ռեակտորի կառուցմանը: