
Ուռուցքաբանության կենտրոնի շինարարությունը կավարտվի նոյեմբերին

Երևանում իզոտոպների արտադրության և միջուկային բժշկության կենտրոնի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները գնված են, շենքի շինարարական աշխատանքները և օժանդակ սարքավորումների հետ կապված աշխատանքը կավարտվի այս տարի նոյեմբերին:
Այս մասին այսօր Ազգային ժողովում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Նա հայտնեց, որ նախատեսվում է կենտրոնին կից ունենալ ևս 2-3 հաստատություն. «Դրանք ուռուցքաբանության տեսանկյունից փոփոխություն կմտցնեն և մեր քաղաքացիները կկարողանան ստանալ այս ծառայությունը մեր երկրում»: