
12 տարում Անկարան գնել է 628 տոննա արցունքաբեր գազ և պղպեղի աերոզոլ

Թուրքական Sözcü թերթի փոխանցմամբ՝ վերջին 12 տարում Թուրքիայի կառավարությունը 21 միլիոն դոլար է հատկացրել արցունքաբեր գազի և պղպեղի աերոզոլի գնմանը: Այս մասին նշված է քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) կայքում:
Դրանում ասվում է, որ Թուրքիայի իշխանությունները վերոնշյալ նյութերը գնել են հիմնականում ԱՄՆ-ից ու Բրազիլիայից: 2000-2012 թվականներին Թուրքիայի կառավարությունը գնել է ընդհանուր առմամբ ավելի քան 628 տոննա նյութ, որը նախատեսված է փողոցային բողոքի ակցիաների ցրման համար:
Նշվում է, որ Վաշինգտոնը հաճախ միջոցներ է վաճառում այն երկրներում զանգվածային ելույթների վերահսկման համար, ուր գրանցվում են անկարգություններ: