
Իլհամ Ալիևը հաստատել է Ինտերնետում զրպարտանքի քրեականացումը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ստորագրել է մայիսի 14-ին խորհրդարանի կողմից հավանության արժանացած Քրեական օրենսգրքում ուղղումներ կատարելու մասին օրենքը:
Այդ ուղղումները նաև քրեական պատիժ են սահմանում նաև Ինտերնետում զրպարտանք տարածելու համար: Այս ուղղումները հարուցել էին տեղի և միջազգային ժողովրդավարական հանրության բողոքները:
Ադրբեջանական ու օտար հասարակական կազմակերպությունները նախագահին կոչ էին արել ստորագրել արմատական ուղղումները: Նման ուղերձով Ալիևին դիմել էր ԵԱՀԿ-ի՝ ԶԼՄ-ների հարցերով հատուկ ներկայացուցիչը Դունյա Միյատովիչը և ԵԽ-ի՝ մարդու իրավունքների եվրահանձնակատար Նիլս Մույժնիեքսը: