
Թուրքիայում բլոգերների նկատմամբ որս է հայտարարվել

Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արևմուտքում ընկած Իզմիր քաղաքում ձերբակալվել է 24 մարդ, որոնց կասկածում են սոցցանցերի միջոցով անկարգություններ հրահրելու և հակակառավարական քարոզչություն տարածելու համար:
Բոլոր ձերբակալվածների տարիքը չի գերազանցում 25 տարին: Եվս 14 բլոգերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Տեղական իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ ձերբակալվածների հակակառավարական գործունեության ապացույցներ են հայտնաբերվել նրանց համակարգիչներում:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Twitter-ի միկրոբլոգների ծառայությունն անվանել էր պետության «հանդարտության խախտում» և ապատեղեկատվության աղբյուր: Նշվում է, որ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, ով երեկ ցուցարարներից ներողություն է խնդրել բախման առաջին օրվա համար, այսօր ընդունելու է «Թաքսիմի» ցուցարարների պատվիրակությանը: