
Հնդկաստանում կայծակի հարվածից զոհվել է 13 մարդ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ուտտար-Պրադեշ նահանգում կայծակի հարվածից զոհվել է 13 և վիրավորվել է 10 մարդ:
Այս մասին հայտարարել է տվյալ նահանգի ներկայացուցիչը: Վերջինիս խոսքերով՝ տուժածներին լուրջ այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Միջադեպը գրանցվել է երեկ, երբ տվյալ նահանգում գրանցվել է ուժգին փոթորիկ: