
Իրաքը թույլ չի տա օգտագործել սեփական տարածքը` Սիրիային և Իրանին հարվածելու համար

Սիրիական SANA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրաքը ոչ մի դեպքում թույլ չի տա օգտագործել իր օդային տիրույթը` Սիրիայի վրա հարձակվելու համար: Այս մասին հայտարարել է Իրաքի փոխարտգործնախարար Հուսեին Ալ-Շահրիսթանին:
Նա զգուշացրել է, որ Իրաքն անվարան կպատասխանի սեփական օդային տիրույթ Իսրայելի յուրաքանչյուր ներխուժմանը: Շահրիսթանիի խոսքերով` Իրանը նաև թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի Սիրիային զենք մատակարարելու համար:
Նա ընդգծել է, որ Բաղդադը Վաշինգտոնից պահանջել է տվյալ համատեքստւմ չօգտագործել ո՛չ իր տարածքը, ո՛չ էլ երկրի օդային տիրույթը: Փոխարտգործնախարարը հավելել է, որ Բաղդադը Թել Ավիվին պարզորոշ զգուշացրել է, որ անհապաղ կպատասխանի իր տարածքով Իրանին Իսրայելի հարվածելու փորձին: