Բաժիններ՝

«Հայաստանում արհեստակցական միությունները գործում են վիրտուալ աշխարհում, թղթի վրա»

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կարծիքով՝ Հայաստանում արհեստակցական միությունները գործում են վիրտուալ աշխարհում, թղթի վրա:  Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այս մասին Կարեն Անդրեասյանը հայտարարել է այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի Ազգային ժողովի աջակցման ծրագրի» օժանդակությամբ  կազմակերպված «Արհեստակցական միությունների գործունեության երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում: ՄԻՊ-ի խոսքով`  արհեստակցական միությունները չեն ուզում կամ չեն կարողանում պաշտպանել աշխատողների իրավունքներն ու շահերը, այդ մասին են փաստում ՄԻՊ գրասենյակի ստացած բազմաթիվ բողոքներն ու դիմումները:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը տեղեկացրեց, որ քննարկման նպատակն է կրկին անդրադառնալ հասարակական մեծ կարևորություն ունեցող խնդրիª արհեստակցական միությունների կայացմանն ու զարգացմանը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կարծիքով, ոլորտի չկայացման պատճառն օրենսդրությունը չէ, այլ հանրային  գիտակցությունը, ստվերային տնտեսության առկայությունը, արդարության նկատմամբ վստահության և իրավական գիտելիքների պակասը:  Ոլորտի չկայացման պատճառներից մեկն էլ ըստ Կարեն Անդրեասյանի` արհմիությունների կախվածությունն է գործատուներից: Նրա խոսքով` անհրաժեշտ է փոխել արհմիության էությունըª դարձնելով այն իրավապաշտպան կառույց:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանը, ում կարծիքովª ժամանակ է անհրաժեշտ ոլորտի կայացման համար, քանի որ ոլորտի օրենսդրությունը բացեր չունի, իսկ արհեստական ձևով` վարչարարությամբ,  ոլորտ զարգացնելուն ինքը դեմ է: Փոխնախարարի կարծիքով` վերջին երեք-չորս տարիներին  նկատելի են որոշ դրական փոփոխություններ: «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը, ում կարծիքով ևս ոլորտը կարգավորող  օրենսդրությունը թերություններ չունի. ըստ նրա` կա տարբեր մարմինների, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության սերտացման կարիք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս