
Բիձինա Իվանիշվիլին շնորհավորել է վիրահայերին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Սայաթ Նովային նվիրված Վարդատոնի կապակցությամբ երեկ շնորհավորել է վիրահայերին:
Իվանիշվիլիի խոսքերով՝ դա հայերի ու վրացիների համար ընդհանուր տոն է, իսկ Սայաթ Նովան հայ-վրացական բարեկամության խորհրդանիշ է, ինչպես նաև հայ-վրացական համատեղ պատմություն:
Իվանիշվիլին հավելել է, որ Սայաթ Նովան եղել է մեծ հումանիստ ևև հավասարապես թանկ է թե՛ հայերի, թե՛ վրացիների համար՝ ընդգծելով, որ նա կարող է համարվել հայ-վրացական հարաբերությունների խորացման խորհրդանիշ: