Ավտովթար՝ Կապանում. զինկոմի որդին հոսպիտալացվել է, կա մեկ զոհ

168.am-ի Սյունիքի մարզի թղթակիցը հայտնում է, որ այսօր կապանում մահացու ելքով ավտովթար է տեղի ունեցել:

Գործարանային մայրուղու թունելի մոտ կողաշրջվել է Կապանի զիկոմ Լեոնիդ Գրիգորյանի որդու՝ Էրիկ Գրիգորյանի BMW մակնիշի ավտոմեքենան:

Վարորդը և ուղևորներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորը՝ 21-ամյա Գարիկ Ղազրյանը մահացել է:

Տեսանյութեր

Լրահոս