
«Ինչքան քիչ խոսանք` էնքան լավ». Ֆելիքս Ցոլակյան

«Չէ, շատ մի շահարկեք Գյումրիում կրիմինալի հարցը, Դուք էլ, մյուսներն էլ: Սովորական ժողովուրդ են` իրենց դրական շատ հատկանիշներով: Մենք սիրում ենք առաջինը լինել ամեն ինչում, Շիրակի ժողովուրդն էդպիսի բնավորություն ունի, գյումրեցին` առավել ևս: Եթե խոսքը գնում է մի վատ բանի մասին, դա էլ ենք առաջին տեղում»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Նա խորհուրդ է տալիս շատ չզարմանալ հանցագործությունների առնչությամբ, քանի որ, ըստ մարզպետի` ՙմի բան որ լինում է, դրանից հետո իրավիճակը հանգստանում է, ամեն ինչ խաղաղվում»: Ֆ.Ցոլակյանի խոսքով` թե Երևանում, թե որոշ մարզերում քրեածին վիճակն ավելի արտահայտված է, քան Գյումրիում: «Նորմալ է, ժողովուրդն ամեն մեկն իր գործին է, ոչ մեկը վախեցած տնից դուրս չի գալիս, դեմքերն էլ որ տեսնում ես, ոչ մեկի մոտ վախի զգացողություն չկա: Սովորական իրանց կյանքով ապրում են մարդիկ, մի քիչ շահարկումը շատ է եղել: Չէ, չէ, անցեք, էլի, ինչքան քիչ խոսաք` էնքան լավ»,- ասել է Ֆ. Ցոլակյանը:
Ֆելիքս Ցոլակյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում