Բաժիններ՝

Կարո Եղնուկյան. «Ես իր ննջասենյակում չեմ լինում, իր բարոյականության մասին չեմ իմանում․․․»

Aravot.am-ի հետ զրույցում Պարույր Հայրիկյանի մտերիմ ընկեր Կարո Եղնուկյանն ասել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանից:

Հիշեցնենք, որ Սիրունյանը Եղնուկյանից պահանջում է հրապարակային ներողություն, ինչպես նաև հայց է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ինչի համար հիմք է հանդիսացել Կարո Եղնուկյանի գնահատականները՝ 2013թ․ մայիսի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ Սիրունյանի ասածներին՝ Վարդան Սեդրակյանի դեմ քրեական գործի վերաբերյալ։

Եղնուկյանը դա համարել է անբարոյականություն։ Իսկ Սիրունյանը գտել է, որ այդ կերպ վիրավորվել է իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը։

«Բայց ինչի համար ներողություն խնդրեմ»,- հարցնում է Եղնուկյանն ասելով, թե նորմալ է, թող վիրավորվի… Եղնուկյանը մեկնաբանելով իր խոսքը նշեց, որ ինքն ասել է հետևյալըˋ «Սիրունյանի ասածն անբարոյականություն է: Ոչ թե ինքն է անբարոյական, իր վարքին չեմ կպել, իր ասած խոսքերի մասին եմ ասել, երբ ինքն ասուլիսում ասել էր, եթե ընդունենք, որ Հայրիկյանի վրա մահափորձ են կատարել, եւ ասել նաեւ, որ եթե ընդունենք նույնիսկ, որ այսինչն է կրակել… ես էլ ասացի, որ այս էտապում, երբ կրակողն ասել է, որ ինքն է կրակելˋկասկածել, որ դա մահափորձ էˋ անբարոյականություն է:

Ես իր ննջասենյակում չեմ լինում, իր բարոյականության մասին չեմ իմանում, խոսքս նրա ասածին էր վերաբերվում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս