
Ինձ ձերբակալել են Ты кто такой? Давай до свиданья! երգի համար. Հիլալ Մամեդով (տեսանյութ)

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի՝ ծանր հանցագործությունները քննող դատարանը երեկ բավարարել է թալիշական «Թոլիշի Սադո» (Թալիշի ձայն) թերթի և կայքի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովի դատավարությունը վարող դատարանի կազմի նկատմամբ բացարկը:
Դատալսումներն անցնում են Ազեր Օրուջովի գլխավորությամբ: Մայիսի 29-ի դատական նիստի սկսվելու ժամանակ Հիլալ Մամեդովը բացարկ էր ներկայացրել դատարանի կազմի նկատմամբ, ինչն էլ բավարվել է մեկ օր անց:
Դատական նիստի ժամանակ Մամեդովն իր ձերբակալումը պայմանավորել է իր իսկ կողմից համացանցում տեղադրած մեյխանայով՝ Ты кто такой? Давай до свиданья!, որն ուշադրություն է գրավել դեպի թալիշական մշակույթ:
Հիշեցնենք, որ հունվարի սկզբին Մամեդովն իր ձերբակալումը վերստին պայմանավորել էր Ты кто такой? Давай до свиданья! երգով: Իսկ մոտ մեկ շաբաթ առաջ Մամեդովը հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանություններն իրեն ձերբակալելիս թմրանյութը գցել են իր գրպանը: