Բաժիններ՝

Լավատեսից լավատես

Աշխարհը հույս ունի, որ զարգացող տնտեսությունները կապահովեն տնտեսական աճը, սակայն բոլոր զարգացող երկրներում անկումային շրջան է նկատվում։ Լավատեսության հիմքեր չկան, իսկ համաշխարհային տնտեսության առողջացման համար վճռական քայլեր են պետք։ Այս մասին Projrct Syndicate-ի կայքում գրել է Փրինսթոնի պրոֆեսոր Աշոկա Մոդին։

Արժույթի միջազգային հիմնադրամը 2010 թվականի ապրիլին լավատեսական գնահատականներ են տվել համաշխարհային տնտեսությանը՝ առաջիկայի համար կանխատեսելով տարեկան 4.5% տնտեսական աճ։ Սակայն այդ ժամանակից ի վեր ԱՄՀ-ն մշտապես վերնայում է իր կանխատեսումները և արդեն գրեթե կրկնակի նվազեցրել է։
Ըստ Մոդիի, այս տարվա համաշխարհային տնտեսության կանխատեսվող 3.3% աճը (որը վերջին զեկույցում վերանայվեց նվազեցման ուղղությամբ) իրականություն չի դառնա։
Մոդին նշում է, որ ԱՄՀ-ի կայուն լավատեսությունը խոսում է լուրջ սխալների մասին, երբ խոսքը վերաբերում է համաշխարհային տնտեսության խնդիրների վերլուծությանը։ Տնտեսագետը ավելացնում է, որ ԱՄՀ կանխատեսումները զգալիորեն թերագնահատել են եվրոյի գոտու ճգնաժամը և դրա ազդեցությունը աշխարհի մյուս երկրների վրա։

Այս ամենի ֆոնին՝ բավական հետաքրքիր է դիտվում Հայաստանի պարագան։ Եթե համաշխարհային տնտեսության հարցում չեն իրականանում ԱՄՀ լավատատեսական կանխատեսումները (տնտեսությունն ավելի դանդաղ է աճում), ապա Հայաստանի պարագայում ճիշտ հակառակն է՝ ԱՄՀ-ն ավելի վատատես է, քան ՀՀ կառավարությունը, և աճի ցուցանիշը ԱՄՀ գնահատականից ավելի բարձր է լինում։
Օրինակ՝ 2012 թվականի համար, ըստ ԱՄՀ զեկույցի, Հայաստանում ՀՆԱ-ի իրական աճը 2012թ. կանխատեսվում էր 3.9%, սակայն արձանավեց 7.2% աճ։ Իսկ այս տարվա համար կառավարությունը նախատեսում է 6.2% աճ, իսկ ԱՄՀ-ն՝ 4%-ի սահմաններում։
Տրամաբանությունը հուշում է, որ ԱՄՀ-ն այս տարի էլ կսխալվի (եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն)։ Որովհետև տնտեսական աճի լուրջ ռեսուրսներ թեպետ չունենք, փոխարենը ունենք գերպրոֆեսիոնալ վիճակագրություն։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031