Բաժիններ՝

Ադրբեջանը թուրքական ընկերության հետ արտադրելու է ռեակտիվ հրթիռներ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը մոտ ժամանակներս թուրքական ROKETSAN ընկերության հետ համատեղ ձեռնամուխ է լինելու ռեակտիվ հրթիռների արտադրությանը: Այս մասին գործակալությանը հայտնել են թուրքական ընկերությունից:

Ադրբեջանական ձեռնարկություններից մեկում հրթիռների արտադրման համար ROKETSAN-ի մասնակցությամբ ստեղծվել է արտադրական հոսքագիծ: Միայն հրթիռների շարժիչներն են արտադրվելու ROKETSAN-ում: Մնացյալ մասերի արտադրումն ու հավաքումն իրականացվելու է Ադրբեջանում:

Նշվում է, որ արտադրվելիք 122 միլիմետր տրամաչափի հրթիռների հեռահարությունը կրկնակի (42 կիլոմետր) գերազանցելու է ներկա դրությամբ բանակի կազմում առկա և Град համազարկի համակարգում օգտագործվող նույն տրամաչափի հրթիռների հեռահարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս