Բաժիններ՝

Մրցակիցների վրա ուշադրություն մի՛ դարձրեք. Հենրի Ֆորդի 10 բիզնես կանոնները

Ամերիկյան «Forbes» ամսագիրը հրապարակել է Հենրի Ֆորդի 10 բիզնես կանոնները.

  1. Լավ կազմակերպված գործունեությունը, բացի օգուտից, պետք է նաև եկամուտ բերել: Միևնույն ժամանակ, եկամտաբերությունը կարող է օգտակար աշխատանքի արդյունք լինել և ոչ թե՝ բիզնեսի նպատակ:
  2. Եթե աշխատանքի փոխարեն առաջին պլանում դնում եք գումարը, դա աշխատանքի  նշանակությունը նվազեցնում է: Մտածելով գումարի և ոչ թե՝ աշխատանքի մասին, դուք անհաջողության վախի գերին եք դառնում: Այդ վախը ստիպում է վախենալ մրցակցությունից, նոր տեխնոլոգիաներից և, առհասարակ, ցանկացած քայլից, որը կարող է արմատապես փոխել աշխատանքը:
  3. Ընկերության եկամտի աղբյուրն արտադրությունն  է, ոչ թե բանկը: Ես կարծում եմ, որ բիզնեսմենը ֆինանսներից գլուխ չպիտի հանի: Խնդիրն այն է, որ նա կարող է չդիմանալ ֆինանսական օպերացիաների գրավչությանը: Արդյունքում՝ նա ստիպված կլինի մեծ գումարներ վերցնել՝ հաշիվները մարելու համար:
  4. Մենք հաշիվներին և բանկերին դեմ չենք: Մենք միայն դեմ ենք աշխատանքը հաշիվներով փոխելու փորձերին:
  5. Բոլորը կարծես թե մոռացել են, որ բիզնեսմենը երբեմն պետք է գումար կորցնի:
  6. Բիզնեսի օրենքները նման են բնության օրենքներին: Ով ընդդիմանում է դրանց՝ իր վրա զգում է  դրանց ուժը:
  7. Մրցակիցների վրա ուշադրություն մի՛ դարձրեք: Թող աշխատեն նրանք, ովքեր կարողանում են դա ավելի լավ անել:
  8. Մենք միայն գումար չենք բաժանել, մենք մտածել ենք ապագայի մասին: Ընկերությունը, որը ցածր աշխատավարձեր է վճարում, միշտ անկայուն է:
  9. Յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջում է մի քանի հոգու աշխատանք, համագործակցություն է ենթադրում: Հենց բիզնեսմենն աշխատանքում այլ աշխատող է ներգրավում, նա իրեն գործընկեր է ընտրում:
  10. Նա, ով լրջորեն զբաղված է իր աշխատանքով, մյուսի աշխատանքով հետաքրքրվելու ժամանակ չունի:

Genri-Ford1 (1)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս